Զորաց քարեր |
Բարի գալուստ “Դինա” |
Հեռախոս` +374 2830 3333 Ֆաքս` +374 2830 3333 Էլ. Փոստ` sisiano@mail.ru |
Շաքե ջրվեժ |
ԳԼԽԱՎՈՐ |
Հարգելի այցելու Սյունաց լեռնաշխարհի գողտրիկ մի անկյունում ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա Որոտան գետի աջ ու ձախ ափերին է փռված Սիսիան քաղաքը: 6-րդ դարից մեզ հասած Սիսավան եկեղեցու բարձունքից այն ասես ափիդ մեջ է, իսկ հայացքդ հեռու հորիզոնում երիզում է բարձրաբերձ վեհասքանչ լեռների պարը: Քաղաքի գլխավոր մուտքի մոտ վեր է խոյանում լայն տարածած թևերով արծվի բարձրաքանդակը` ազատասեր ու վսեմ սիսիանցիների խորհրդանիշը: Սիսիանի կլիման բարեխառն է, գերիշխում է պարզ եղանակը: Սիսիանը հարուստ է սառնորակ և հանքային աղբյուրներով, որոնցից առավել հայտնի է Շաքե գյուղի աղբյուրները, Շաքեի շուրջը կան նաև երկնագույն բազալտի հարուստ պաշարներ: Քաղաքի բոլոր շենքերը կառուցված են վարդագույն տուֆից և տեղական բազալտից: Սիսիանը հնագույն բնակավայր է, այդ է վկայում քաղաքի հյուսիս-արևելքում պեղումների ժամանակ հայտնաբերված դամբարանը, որն ունի ավելի քան երկու հազարամյակի պատմություն: Դամբարանում գտնվել են բազմաթիվ իրեր` արդուզարդ, կենցաղային առարկաներ, մետաղադրամներ և ոսկե ամանեղեն: Դրանց մեծ մասը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում: |
ՀՀ Սյունիքի մարզ Ք. Սիսիան, Սիսիական 35 |
Մեր հասցեն |