ԴԻՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

en hy ru

Բարի գալուստ “Դինա”

Հարգելի այցելու

Սյունյաց լեռնաշխարհի գողտրիկ մի անկյունում ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա Որոտան գետի աջ ու ձախ ափերին է փռված Սիսիան քաղաքը: 6-րդ դարից մեզ հասած Սիսավան եկեղեցու բարձունքից այն ասես ափիդ մեջ է, իսկ հայացքդ հեռու հորիզոնում երիզում է բարձրաբերձ վեհասքանչ լեռների պարը: Քաղաքի գլխավոր մուտքի մոտ վեր է խոյանում լայն տարածած թևերով արծվի բարձրաքանդակը` ազատասեր ու վսեմ Սիսիանցիների խորհրդանիշը: Սիսիանի կլիման բարեխառն է, գերիշխում է պարզ եղանակը: Սիսիանը հարուստ է սառնորակ և հանքային աղբյուրներով, որոնցից առավել հայտնի է Շաքե գյուղի աղբյուրները, Շաքեի շուրջը կան նաև երկնագույն բազալտի հարուստ պաշարներ: Քաղաքի բոլոր շենքերը կառուցված են վարդագույն տուֆից և տեղական բազալտից: Սիսիանը հնագույն բնակավայր է, այդ է վկայում քաղաքի հյուսիս-արևելքում պեղումների ժամանակ հայտնաբերված դամբարանը, որն ունի ավելի քան երկու հազարամյակի պատմություն: Դամբարանում գտնվել են բազմաթիվ իրեր` արդուզարդ, կենցաղային առարկաներ, մետաղադրամներ և ոսկե ամանեղեն: Դրանց մեծ մասը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Շաքե ջրվեժ

Զորաց քարեր