ԴԻՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

en hyru

Ուղտասար

Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական մասում, Սեւ եւ Ալ լճերի միջեւ ընկած տարածքում, ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա:Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է եւ հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Պատկերում են մարդկանցª հիմնականում որսի, աշխատանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի եւ ընտանի կենդանիների,երկնային լուսատուների, կոսմիկական այլ մտահաղացումներ, քիչ չեն նաեւ անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով եւ հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները: Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Անցյալ 4-5 տարիների ընթացքում այս դժվարհասանելի վայր են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց հիացրել է ոչ միայն ժայռապատկերների արխաիկությունը, այլ նաեւ շրջակա գեղատեսիլ միջավայրը, սառնորակ վճիտ լճակները: