ԴԻՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

en hyru

Սիսիան քաղաքի կենտրոնում, Սիսակ նահապետի հրապարակի հարևանությամբ է գտնվում քաղաքի 1936 թվականին կառուցված առաջին հյուրանոցը` "ԴԻՆԱՆ": Հյուրանոցի ամենամեծ հմայքը հյուրնկալող օջախի ջերմությունն է, սրտաբացությունը և ավանդական-հայկական շունչը: "ԴԻՆԱ" հյուրանոցի տնօրինությունը Ձեզ համար կբացի նոր աշխարհ` մ.թ.ա. 5-6-րդ հազարամյակների Զորաքարերով Ձեզ կուղեկցի Շաքեի ջրվեժ, վեհանիստ Սիսավանքից` Որոտնավանք - Որոտնաբերդ -Որոտնակամրջով` Շամբի ջրամբարի Մարգարտածաղիկ, Աղիտուի, Անգեղակոթի մահարձաններ, Սիսիանի պատմության թանգարան, ժամանակակից արվեստի պատկերասրահ:

Հանգստի պահերին` հենց ջրի ափին կամ ժայռերի հարևանությամբ Ձեզ կհրամցնի նոր վայելք` հայկական խորոված:

Հյուրանոցն ունի ավտոմեքենաների կայանատեղ, միջազգային հեռախոսակապ, արբանյակային հաղորդումներ: Մենք Ձեզ ցանկանում ենք հաճելի հյուրընկալություն "ԴԻՆԱ" հյուրանոցում:



>
>
>